ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանգստյան համալիրում ստեղծված են բոլոր հարմարությունները` ինչպես համալիրի ներսում, այնպես էլ դրսում ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար:
Կատարյալ մաքրությունը, բարձրակարգ սպասարկումը և հարմարավետությունը երաշխավորված են: Համալիրն ունի անվտանգության համակարգ, փրկարար ջոկատ, բուժկետ և ավտոկայանատեղ: Գործում է արբանյակային կապ և տարադրամի փոխանակման կետ :
Մեր այցելուները կարող են իրենց երեկոն անցկացնել Կարաոկե բարում: Որտեղ բիլիարդի և փոքր թենիսի սիրահարներն էլ կգտնեն իրենց նախընտրածը:
Գործում են նաև բացօթյա ռեստորան և սրճարան, որտեղ առավել հաճելի է վայելել համեղ կերակուրները: Եվ, վերջապես, Սևանի ափին հանգիստն անհնար է պատկերացնել առանց ջրային մարզաձևերի ու նավարկության: "Կապուտակ Սևան" համալիրում ձեզ կտրամադրվեն ջրահեծանիվներ, ջրային մորոցիկլետներ, զբոսանավեր և նավակներ:
Համալիիի տարա ծքում կան նաև մինի-ֆուտբոլ, բասկետբոլ,լողափնյա վոլեյբոլի դաշտեր: